Հյուսիսային Կորեան նոր տեսակի բալիստիկ հրթիռ է փորձարկել
ԿԺԴՀ–ն հուլիսի 1-ին իրականացրել է Hwasongpho-11Da-4.5 նոր տեսակի բալիստիկ հրթիռի փորձնական արձակում. հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ հրթիռի նոր տեսակը մարտավարական բալիստիկ հրթիռ է, որն ունակ է կրել 4,5 տոննա կշռող դասի գերխոշոր մարտագլխիկ։
Փորձնական թռիչքն իրականացվել է առավելագույնը 500 կիլոմետր հեռավորության վրա, նվազագույնը՝ 90 կիլոմետր հեռավորության վրա։