23 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրիտանիայում Լեյբորիստական կուսակցության հնարավոր հաղթանակը կարող է ամրապնդել ֆունտ ստերլինգը

Բրիտանիայում Լեյբորիստական կուսակցության հնարավոր հաղթանակը կարող է ամրապնդել ֆունտ ստերլինգը

Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրությունների նախընտրական հարցումների տվյալներով`  առաջատարը Լեյբորիստական կուսակցությունն է:

Նախորդ շաբաթ Bloomberg գործակալությունը խոսել է մասնագետների հետ՝ պարզելու, թե Մեծ Բրիտանիայում ընտրություններն ինչ ազդեցություն կարող են ունենալ բիզնեսի և շուկաների համար։ Ըստ որոշ մասնագետների՝ Լեյբորիստական կուսակցության հնարավոր հաղթանակը լավ կանդրադառնա ֆունտ ստերլինգի վրա։
Նրանց համոզմամբ՝ այդ հեռանկարը հատկապես կհետաքրքրի արժույթի առք ու վաճառքով զբաղվողներին՝ հաշվի առնելով, որ ֆունտ ստերլինգի արժեքը 2016 թվականին Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալուց հետո իջել է 15%-ով և շարունակում է ցածր մնալ։