Tesla-ի մեքենաները առաջին անգամ հայտնվել են Չինաստանի կառավարության գնումների ցանկում
Առաջին անգամ Tesla-ի մեքենաները տեղ են գտել Չինաստանի կառավարության գնումների ցանկում․ գրում է CNN-ը:
Tesla-ն էլեկտրական մեքենաների միակ արտասահմանյան ապրանքանիշն է, որը հայտնվել է արևելյան Չինաստանի Ցզյանսու նահանգի կառավարության կողմից հրապարակված գնումների ցանկում։
Դա նշանակում է, որ նահանգի պետական կառույցները և հասարակական խմբերը կարող են դրանք ձեռք բերել որպես ծառայողական մեքենաներ։
Նման զարգացումները լայն արձագանք են ստացել սոցցանցերում․ որոշ չինացի օգտատերերի հետաքրքրում է, թե որքանով է ճիշտ իշխանությունների կողմից օտարերկրյա մեքենաների կիրառումը:
Ցզյանսուի նահանգային իշխանությունները փորձել են մեղմել մտահոգությունները՝ ասելով, որ Tesla-ի մոդելը, որը ներառվել է իրենց գնումների ցանկում ներմուծված չէ, այլ տեղական արտադրանք է։