ABCMEDIA
Արմենի քաղաքական համառությունն ու նվիրումը գերազանցում է ՀՀ իշխանություն կոչվողների դատաիրավական սանձարձակություններին․ Արտակ Զաքարյան

Արմենի քաղաքական համառությունն ու նվիրումը գերազանցում է ՀՀ իշխանություն կոչվողների դատաիրավական սանձարձակություններին․ Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար
Արտակ Զաքարյանը գրում է․ «Մի առիթով Ստեֆան Ցվայգը գրել է. «Քաղաքականության մեջ անշտապ
համառությունը գերազանցում է անսանձ ուժին, հանգամանորեն մշակված պլանը’ հանկարծածագ
պոռթկումին, իրավապաշտությունը` ռոմանտիկային»:

 Արմենի քաղաքական համառությունն
ու ամուր նվիրումը Հայաստանի շահերին, միևնույն է գերեզանցել ու գերազանցում է ՀՀ իշխանություն
կոչվողների դատաիրավական սանձարձակություններին:

 Հայաստանը մինչև վերջ
կործանելու հանգամանորեն մշակված պլանները մի օր հոդս են ցնդելու` իրենց հետ տանելով
քաղբանտարկյալներին, ամեն գնով փակի տակ պահելու իշխանական պոռթկումները:

 Եվ միայն ռոմանտիկներն
են կարծում, թե այսօրվա քաղբանտարկյալների դեմ կարված շինծու գործերը որևէ կապ ունեն
օրենքի և իրավունքի հետ:

 Քաղբանտարկյալներով
ժողովրդավարություն»: