06 Հոտ
2024
26.4° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելական տանկերը կրկին մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

Իսրայելական տանկերը կրկին մտել են Գազա. քաղաքը ռմբակոծվում է

Գազայում գտնվող պաղեստինցիները հայտնել են, որ Իսրայելի կողմից ինտենսիվ ռմբակոծության են ենթարկվում։ Ականատեսների վկայությամբ՝ իսրայելական տանկերը մի քանի տարբեր ուղղություններից մոտենում են քաղաքի կենտրոնին, փոխանցում է BBC-ն։

Գազայի քաղաքացիական արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, կան զոհեր, սակայն հնարավոր չէ նրանց հասնել, քանի որ քաղաքի արևելյան և արևմտյան շրջաններում մարտեր են ընթանում։

Ալ-Ահլի Բապտիստ հիվանդանոցից տարհանում է իրականացվել․ հիվանդներին տեղափոխել են քաղաքում գործող միակ և արդեն իսկ գերծանրաբեռնված ինդոնեզական հիվանդանոց։