Հեղուկ գազի և դիզվառելիքի թանկացումն անօրինական է․ տնտեսագետ
Հեղուկ գազն ու դիզվառելիքը կրկին թանկացել են։ Մասնագետներն արդեն մի քանի օր է գլուխ կոտրելով փորձում են հասկանալ պատճառը։ Արտարժույթի արժեքը չի փոխվել, համաշխարհային շուկայում վառելիքի արժեքը՝ ևս, ուստի Հայաստանում վառելիքի թանկացումը կասկածներ է առաջացնում։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թադևոս Ավետիսյանը համադրել է իրողություններն ու եկել եզրահանգման՝ ներքին շուկայում կան լուրջ խնդիրներ։ Մանրամասները՝ տեսանյութում։