ԱՄԷ-ի միջնորդությամբ Ուկրաինան և ՌԴ-ն 95-ական ռազմագերի են փոխանակել
Ուկրաինական գերությունից վերադարձել է 95 ռուս զինծառայող. այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 95 ռուս զինծառայող, ովքեր գերության մեջ բախվել են մահացու վտանգի», – ասվում է հաղորդագրության մեջ։
Դրա դիմաց Կիևը ստացել է նույնքան ուկրաինացի ռազմագերիների։ Արաբական Այս փոխանակման հարցում միջնորդ է հանդիսացել Արաբական Միացյալ Էմիրությունները: