Վենեսուելայում բողոքի ակցիաների ֆոնին տասնյակ մարդիկ են կալանավորվել
Վենեսուելայի գլխավոր դատախազ Տարեկ Ուիլյամ Սաաբը երկրում բռնկված բողոքի ակցիաների ֆոնին հայտարարել է առնվազն 15 մարդու կալանավորման մասին։
Ինչպես հայտնել է գլխավոր դատախազը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում, 9 մարդ, այդ թվում՝ 15-ամյա դեռահաս, կալանավորվել են վանդալիզմի և կուսակցության շտաբները հրկիզելու ժամանակ, երբ ներսում մարդիկ են եղել։
Ավելի ուշ նա հայտնել է ևս վեց հոգու բերման ենթարկելու մասին, որոնցից երեքը ղեկավարում էին բողոքի ակցիաները։ Նշվում է, որ ձերբակալության ժամանակ նրանցից առգրավել են բենզին, մի քանի մոլոտովի կոկտեյլներ, դանակներ ու քարեր։
Հուլիսի 28-ին երկրում կայացել էին նախագահական ընտրություններ, որոնցում հաղթել է երկրի ներկայիս ղեկավար Նիկոլաս Մադուրոն։ Հաջորդ օրը Կարակասում սկսվել են բողոքի ցույցեր, բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև: