Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը 30 միլիոն ֆունտ ստեռլինգ է հատկացրել մզկիթների անվտանգության ուժեղացման համար՝ բողոքի ակցիաների ֆոնին․ հայտնում է РИА Новости-ին։
Եթե հարձակման վտանգ լինի, տեղական իշխանությունները և մզկիթները կկարողանան անվտանգության ուժերի արագ տեղակայում պահանջել Ներքին գործերի նախարարությունից:
Հուլիսի 31-ին «Անգլիայի պաշտպանության լիգա» ծայրահեղ աջ կազմակերպության կողմնակիցների և ոստիկանների միջև մզկիթի դիմաց բախում էր գրանցվել, իսկ հուլիսի 29-ին նման միջադեպ տեղի էր ունեցել Սաութպորտում երեխաների վրա հարձակման դեմ բողոքի ցույցի ժամանակ: Բողոքի վայրն ընտրվել էր հարձակվողի կրոնի մասին չհաստատված տեղեկությունների պատճառով: Ավելի քան 50 ոստիկան վիրավորվել է։