Ադրբեջանում հանդիպում է տեղի ունեցել երկրում եվրոպական երկրների
դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների միջև, որի ընթացքում Ադրբեջանի
արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների
կարգավորման և խաղաղության գործընթացի զարգացման հնարավոր հեռանկարները։ Այս մասին
հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Բայրամովը պնդել է, թե Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-20-ին իրականացված գործողությունը կարևոր էր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։
«ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ այսօր տարածաշրջանում ստեղծվել է խաղաղության եզակի պատմական
հնարավորություն», – ասված է հաղորդագրության մեջ։