14 Հոկ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը դաշինքի համար հավասարազոր կլինի հարակիրիի. Լը Պեն   

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը դաշինքի համար հավասարազոր կլինի հարակիրիի. Լը Պեն  

Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցությունից նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը դաշինքի համար հավասարազոր կլինի հարակիրիի: Այս մասին նա հայտնել է Financial Times-ի հետ զրույցում։

Լը Պենը վերահաստատել է, որ վճռականորեն դեմ է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությանը՝ հայտարարելով, որ դա հավասարազոր է Ֆրանսիայի համար «հսկայական տնտեսական կորուստների»:

Լը Պենը հայտարարել է, որ ընտրվելուց հետո 6 ամսվա ընթացքում կդադարեցնի Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը, քանի որ Ֆրանսիան այլևս ի վիճակի չէ դա իրեն թույլ տալ։

«Զելենսկիի հետ հարաբերություններում ազնիվ կլինի նրան ասել, կամ, ավելի ճիշտ, նախազգուշացնել, որ, գիտե՛ք, մենք այլևս ոչինչ չենք կարող անել, մեր հնարավորությունները սպառվել են», - նշել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն:

Նա նաև բացասաբար է վերաբերում Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին։

«Մենք՝ որպես ԵՄ, էներգետիկ պատերազմ ենք սկսել Ռուսաստանի դեմ՝ չունենալով սեփական էներգապաշարներ։ Դա այնքան էլ խելամիտ քայլ չէ»,- ասել է նա։

Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ տասնյակ միլիոնավոր ֆրանսիացիներ վախով են սպասում վաղվա օրվան։

«Ես ցանկանում եմ վերականգնել վստահությունը վաղվա օրվա նկատմամբ», - ասել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ