10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կուրսկում խոցված ուկրաինական հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա

Կուրսկում խոցված ուկրաինական հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա

Կուրսկ քաղաքում խոցված ուկրաինական հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա՝  առաջացնելով հրդեհ. այս մասին իր տելեգրամյան ալիքում տեղեկացրել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։

«Այսօր խոցված ուկրաինական հրթիռն ընկել է Կուրսկ քաղաքում գտնվող բնակելի շենքի վրա։ Հրդեհ է բռնկվել», – գրել է նա։

Կուրսկի քաղաքապետ Իգոր Կուցակը հայտնել է, որ դեպքի վայրում է գտնվում, հրթիռի ընկնելու հետևանքով վնասվել են նաև մեքենաներ։

«Վնասված շենքի բնակիչներին և մեքենաների սեփականատերերին օգնություն կտրամադրվի»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ