Թուրքիայում հարձակում է տեղի ունեցել միկրոավտոբուսի և բնակիչներ տեղափոխող մեքենայի վրա. կան զոհեր
Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոպի շրջանում հարձակում է տեղի ունեցել միկրոավտոբուսի և խաղաղ բնակիչներ տեղափոխող մեքենայի վրա․ գրում է En son haber-ը։
Նախնական տվյալներով կա 2 զոհ, 12 վիրավոր։ Տեղի ունեցածը թուրքական իշխանությունները որակել են որպես ահաբեկչություն․ հակաահաբեկչական գործողության ռեժիմ է մտցվել։
«Ազգային պաշտպանության նախարարության հետ մեր նախնական հետաքննության արդյունքում պարզվել է, որ հարձակումը, որն իրականացվել է Իրաքի հյուսիսից, տեղի է ունեցել տարածաշրջանում գործող ածխահանքի նկատմամբ թշնամանքի պատճառով»,- ասված է Թուրքիայի ՆԳՆ հաղորդագրության մեջ։