20 Սեպ
2024
17.3° c ԵՐԵՎԱՆ
10.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պաղեստինի նախագահը ժամանել է Մոսկվա

Պաղեստինի նախագահը ժամանել է Մոսկվա

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ժամանել է Մոսկվա. տեղեկացնում է РИА Новости-ն։

Ինքնաթիռի մոտ նրան դիմավորել է ՌԴ փոխարտգործնախարար, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը։

Սպասվում է, որ երեքշաբթի Աբասը բանակցություններ կվարի Վլադիմիր Պուտինի հետ։
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը մտքեր կփոխանակեն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ։