Ո՞վ է ուզում, որ ռումբեր ընկնեն մեզ վրա ու տեղի ունենա այն, ինչ Ուկրաինայում․ Կալաձե
Մարդիկ տեսնում են, որ միակ ուժը, որը ցանկանում է խաղաղություն, դա «Վրացական երազանքն» է, դրա համար էլ այն ունի բազմաթիվ համախոհներ ամբողջ երկրում․ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, գրում է «Կվիրա» գործակալությունը։
Կալաձեի խոսքով, ընտրություններին ընդառաջ, իշխող կուսակության գլխավոր խոստումը շարունակում է մնալ երկրում խաղաղության պահպանումն ու տնտեսական զարգացումը։
«Այսօր «Վրացական երազանքը» բազմաթիվ համախոհներ ունի ողջ երկրում։ Մարդիկ տեսնում են, որ սա միակ քաղաքական ուժն է, որը ցանկանում է պահպանել խաղաղությունը, տնտեսական զարգացումը, առաջընթացը։ Մարդիկ տեսնում են նաև այն վտանգները, որոնք դեռ կան՝ պատժամիջոցների միանալու կոչեր և երկրորդ ճակատի բացում: Հանրային աջակցությունը, որն այսօր կա, պատահական չէ։ Ո՞վ է ուզում, որ ռումբեր ընկնեն ու տեղի ունենա այն, ինչ, օրինակ, Ուկրաինայում է տեղի ունենում։ Մենք չենք կարող մեզ այդպիսի «ճոխություն» թույլ տալ ու զգացմունքային պոռթկման, տաքգլուխության հետևանքով սխալներ անել։ Ապագա սերունդները մեզ չեն ների», – ասել է Թբիլիսիի քաղաքապետը։