Իսրայելը չի խոչընդոտի Եգիպտոսից հումանիտար օգնության մատակարարմանը Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին
Իսրայելը չի խոչընդոտի
Եգիպտոսից մարդասիրական օգնության մատակարարմանը Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին։
Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Իսրայելի վարչապետ Բենիամին
Նեթանյահուի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը։
«Նախագահ Բայդենի խնդրանքով
Իսրայելը չի խոչընդոտի Եգիպտոսից մարդասիրական օգնության մատակարարմանը, քանի դեռ այն
միայն սնունդ, ջուր և դեղորայք է Գազայի հատվածի հարավում գտնվող կամ այնտեղ տեղափոխվող
խաղաղ բնակիչների համար»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։