
Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ
Ռոսսելխոզնադզորը Բելառուսի տարածքով ՌԴ ներմուծման փորձի ժամանակ կանգնեցրել է Հայաստանից բերված ավելի քան 39 հազար թարմ կտրված վարդերի խմբաքանակ՝ կեղծ փաստաթղթերով։ Այս ապրանքի մատակարարումների սահմանափակումները գործում են ընթացիկ տարվա մայիսի 22-ից. հայտնում են գերատեսչությունից։
Գերատեսչության հաղորդմամբ՝ Սմոլենսկի մաքսատանը կանգնեցվել է ավտոմեքենա, որը տեղափոխում էր Ռուսաստան ներմուծման համար արգելված 39,2 հազար ծաղիկ։
«Տվյալ խմբաքանակը տեղափոխող տրանսպորտային միջոցը՝ Բելառուսի քաղաքացու կառավարմամբ, Մինսկի մարզից ուղևորվում էր Մոսկվա։ Միաժամանակ ուղեկցող փաստաթղթերում բեռը նշված էր որպես ոչ ալկոհոլային տոնուսավորող ըմպելիքներ»,- ասված է հաղորդագրությունում։
Ստուգման ընթացքում բեռնատարի հատվածում հայտնաբերվել են ծաղիկներ, որոնց համար չեն եղել բուսասանիտարական և ապրանքաուղեկցող փաստաթղթեր։ Պահպանված մակնշման պիտակների հատվածներում նշված է եղել դրանց հայկական ծագումը։
Հայաստանից ՌԴ ծաղիկների մատակարարումը, ինչպես նաև դրանց տարանցումը Ռուսաստանի տարածքով արգելված են 2026 թվականի մայիսի 22-ից։ Հունիսի 12-ից գործում է Հայաստանից ծագող և Հայաստանից ուղարկվող բոլոր կարանտինային ենթակա ապրանքների ներմուծման սահմանափակում։
Ռոսսելխոզնադզորը նշել է, որ սահմանափակումները մտցվել են՝ ՌԴ տարածք վտանգավոր կարանտինային օբյեկտների ներթափանցումը կանխելու նպատակով։
Գերատեսչության տարածքային վարչության որոշմամբ՝ մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող վարդերի խմբաքանակը ոչնչացվել է հուլիսի 23-ին։ Փոխադրողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։


