Իսրայելում զանգվածային գործադուլ է սկսվել՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ գործարքի կնքման պահանջով
Իսրայելում զանգվածային գործադուլ է սկսվել ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման հարցում կառավարության ձախողման դեմ բողոքի ցույցերից հետո․ գրում է BBC-ն։
Հիստադրութը՝ երկրի ամենամեծ արհմիություններից մեկը, հայտարություն է տարածել մեկօրյա գործադուլի մասին։ Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի թռիչքները խափանվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին սկսված գործադուլի պատճառով:
Զինվորականների կողմից վեց իսրայելցի պատանդների դիերը հայտնաբերելուց հետո կիրակի Իսրայելում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի։