ABCMEDIA
Մենք պատրաստվում ենք Գազայի հետ պատերազմի հաջորդ փուլերին. Դա կարող է ցամաքային հարձակում չլինել. ՑԱԽԱԼ

Մենք պատրաստվում ենք Գազայի հետ պատերազմի հաջորդ փուլերին. Դա կարող է ցամաքային հարձակում չլինել. ՑԱԽԱԼ

Իսրայելական
բանակը պատրաստվում է Գազայի հատվածի դեմ արշավի հաջորդ փուլին, սակայն ծրագրերը կարող
են չհամընկնել մոտալուտ ցամաքային հարձակման լայն տարածված ակնկալիքների հետ։ Այս մասին
հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) խոսնակ, փոխգնդապետ Ռիչարդ Հեխտը,
հաղորդում է Reuters-ը։

«Մենք պատրաստվում ենք պատերազմի հաջորդ փուլերին։ Մենք դեռ չենք ասել, թե որոնք են
դրանք լինելու։ Բոլորը խոսում են ցամաքային հարձակման մասին։ Դա կարող է այլ բան լինել»,-
ճեպազրույցում ասել է Հեխտը: