15 Նոյ
2024
12.1° c ԵՐԵՎԱՆ
9.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդիկ փրկարարները հրաժարվել են օգնել գետն ընկած պաշտոնյային, քանի որ դրա դիմաց վճարումն ուշացրել են 

Հնդիկ փրկարարները հրաժարվել են օգնել գետն ընկած պաշտոնյային, քանի որ դրա դիմաց վճարումն ուշացրել են 

Հնդկաստանում պաշտոնյան խեղդվել է Գանգես գետում, քանի որ ընկերները չեն կարողացել վճարել փրկարարներին՝ օգնության դիմաց․ հայտնում է հնդկական The Times of India-ն։

Յուտար Պրադեշ նահանգի առողջապահության վարչության փոխտնօրեն, 45-ամյա Ադիտյա Վարդանա Սինգհան հուլիսի 31-ի կեսօրին ընկերների հետ հանգստի է մեկնել գետի ափ։ Լավ լուսանկար ստանալու համար նա և իր ընկերները նավակով լողալու համար նախատեսված հատվածից ավելի խորն են գնացել։ Կադրեր ստանալու ընթացքում տղամարդը սայթաքել ու ընկել է ջուրը։

«Նա լողալ գիտեր, բայց նրան տարել է ուժեղ հոսանքը»,- նշել են փորձագետները։ Միևնույն ժամանակ, Ադիտյայի ընկերները պատմել են, որ ընկնելուց հետո ջրասուզակները հրաժարվել են նրան փրկել, քանի դեռ 10 հազար ռուփիի չափով վճարում չի արվել։ «Երբ հայտնեցինք, որ կանխիկ գումար չունենք, անկանխիկ վճարում էին պահանջում։ Երբ գումարը հասավ և նրանք մտան ջուրը, Ադիթյային արդեն տարել էր հոսանքը»,- նշում են պաշտոնյայի ընկերները։

Որոնողական աշխատանքներին միացել են ոչ միայն փրկարարները, այլև ոստիկաններն ու մասնավոր ջրասուզակները։ Սեպտեմբերի 2-ի դրությամբ տղամարդուն դեռևս չեն հայտնաբերել։