Արցախցի Սրբուհու փրկած նկարներն ու հույսը
Ստեփանակերտում, երբ խանութները դատարկ էին, մարդիկ անորոշության
մեջ չգիտեին՝ ինչ անել, մեր այսօվա հերոսուհին, դեղին ներկեր գնած, ոտքով տուն էր բարձրանում,
պատուհանը ներկում ու իրենից 9 ամիս հեռու ապրող աղջկա ցանկությունը կատարում։ Նրանք
հիմա միասին են ապրում, ուղղակի շարունակում են կիսատ զգալ, կիսատ՝ առանց հայրենիքի։