Գերմանիայում օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է ոզնու պատճառով
Ոզնին կաթվածահար է արել Գերմանիայի Առնշտադտ-Ալքերսլեբեն օդանավակայանի աշխատանքը․ այս մասին հայտնում է Bild լրատվական գործակալությունը։
Լրագրողների խոսքով՝ եղանակը հարմար է եղել թռիչքի համար, B&F Fk9 ինքնաթիռի անձնակազմը պատրաստ է եղել թռիչքի, սակայն կենդանին կանխել է դա։
«Նա զբաղված էր թռիչքուղու մեջտեղում ուտելիք փնտրելով և չէր ուզում տեղ բացել մեր ինքնաթիռի համար», – ասում է օդաչու Էկքեհարդ Դիերբախը:
Օդանավակայանի աշխատակիցները փորձել են ոզնուն դուրս բերել ասֆալտից ու խոտերի մեջ գցել, բայց նա չի ցանկացել հեռանալ։