ԱՄՆ-ն կմեծացնի ԱԹՍ-ների արտադրությունը
ԱՄՆ-ը պատրաստվում է մեծացնել անօդաչու սարքերի արտադրությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ բանակի նախարար Քրիստին Ուորմութը, փոխանցում է TACC-ը։
«Դուք կտեսնեք ներդրումների զգալի աճ անօդաչու թռչող սարքերի, հակաօդային թռչող սարքերի և էլեկտրոնային պատերազմի հնարավորությունների մեջ», – ասել է Պենտագոնի խոսնակը Stimson Center-ում՝ Վաշինգտոնի վերլուծական կենտրունում։
Նրա խոսքով, 2025 թվականի ԱՄՆ ռազմական բյուջեն կավելացվի այդ ոլորտներում՝ ելնելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների «ուղղակի արդյունքից»։ Ուորմութը հավելել է, որ ԱՄՆ զինվորականները դրանից «շատ դասեր» են քաղում։