25 Դեկ
2024
1.2° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա BRICS-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի. Ֆիդան

Եթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա BRICS-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Եվրամիության (ԵՄ) և BRICS-ի վերաբերյալ  Թուրքիայի քաղաքականությանը վերաբերող հարցերին․ գրում է Ermenihaber-ը։

«ԵՄ-ի հետ մեր տնտեսական ինտեգրացիան եթե պսակվեր անդամակցությամբ, այժմ այն Մաքսային միության մակարդակում  է, կամ պսակվեր դրանից բարձր անդամակցությամբ, միգուցե մենք մի շարք հարցերում նման փնտրտուքի մեջ չլինեինք», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան փորձում է շարունակել հարաբերությունները ԵՄ-ի հետ ու հավելել է, որ Անկարայի ու Բրյուսելի  միջև բանակցությունները ժամանակի ընթացքում փակուղի են մտել։

Անդրադառնալով BRICS-ին՝ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է. «Եթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ  լիիրավ անդամ, ապա BRICS-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի»: