ABCMEDIA
ԱՄՆ պետքարտուղարը պատրաստվում է հանդիպել Պաղեստինի նախագահի հետ

ԱՄՆ պետքարտուղարը պատրաստվում է հանդիպել Պաղեստինի նախագահի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի
Բլինքենը, ով այսօր այցելել է Իսրայել,  Թել-Ավիվում
կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այդտեղից մտադիր է մեկնել Հորդանան,
Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եգիպտոս և Կատար։ 

«Այստեղից ես կմեկնեմ
Հորդանան, որտեղ կհանդիպեմ թագավոր Աբդալլահ Երկրորդի և Պաղեստինի նախագահ Մահմուդ
Աբբասի հետ։ Այնուհետև առաջիկա օրերին կայցելեմ Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Եգիպտոս և Կատար,
կհանդիպեմ այդ երկրների առաջնորդների հետ։

Այդ հանդիպումներից
յուրաքանչյուրում մենք կշարունակենք ջանքեր գործադրել, որ այդ երկրներն օգնեն կանխել
հակամարտության տարածումը և օգտագործեն ՀԱՄԱՍ-ի վրա իրենց ազդեցության լծակները՝ ապահովելու
պատանդների անհապաղ և առանց նախապայմանների ազատումը»,- ասել է Բլինքենը: