ABCMEDIA
Արմեն Աշոտյանի կալանքը երկարացվեց 3 ամսով

Արմեն Աշոտյանի կալանքը երկարացվեց 3 ամսով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն
Աշոտյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս երեք ամսով։

«Սույն գործով մեղադրյալ
Արմեն Գևորգի Աշոտյանի  նկատմամբ կիրառված խափանման
միջոց կալանքի ժամկետը երկարացնել 3 ամիս ժամկետով՝ մինչև 2024 թվականի հունվարի
15-ը»,- ներկայացրել է վճիռը դատավոր Վահե Դոլմազյանը։