11 Դեկ
2024
-0.6° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է պահանջել Լիբանանում իսրայելական գործողությունների առնչությամբ

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է պահանջել Լիբանանում իսրայելական գործողությունների առնչությամբ

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը պահանջել է Անվտանգության խորհրդից արտակարգ նիստ հրավիրել՝ քննարկելու Իսրայելի սանձազերծած ​​գործողությունները Լիբանանում և ողջ տարածաշրջանում․ տեղեկացնում է IRNA գործակալությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում Ամիր Սայիդ Իրավանին 15 անդամներից բաղկացած խորհրդին խնդրել է շտապ նիստ գումարել Իսրայելի հարձակման և «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի սպանության վերաբերյալ:Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը խստագույնս դատապարտում է իսրայելական գործողությունները և, նկատի ունենալով դրանց սարսափելի հետևանքները տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար, Իրանը պահանջում է Անվտանգության խորհրդից՝ վճռականորեն և խստորեն դատապարտել Իսրայելին: