11 Դեկ
2024
-0.6° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միշուստինը պաշտոնական այցով կմեկնի Իրան

Միշուստինը պաշտոնական այցով կմեկնի Իրան

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը սեպտեմբերի 30–ին պաշտոնական այցով կմեկնի Իրան Իսլամական Հանրապետություն․ տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով կառավարության մամուլի ծառայությանը։

«2024 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն և բանակցություններ կվարի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ»,– ասված է հաղորդագրության մեջ:

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում ռուս-իրանական համագործակցության ամբողջ հատվածը:

Հատուկ ուշադրություն կդարձվի տրանսպորտի, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացմանը: