11 Դեկ
2024
0° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ում ավերիչ փոթորկի հետևանքով զոհվել է 90 մարդ

ԱՄՆ-ում ավերիչ փոթորկի հետևանքով զոհվել է 90 մարդ

Առնվազն 90 մարդ է զոհվել «Հելեն» փոթորկի հետևանքով, որը հարվածել է Միացյալ Նահանգների հարավ-արևելքին, հայտնում է Reuters-ը։ Զոհեր են գրանցվել Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում, Ջորջիայում, Ֆլորիդայում, Թենեսիում և Վիրջինիայում:

Միլիոնավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։ Բացի այդ, երկրում անսարք են բջջային հեռախոսների աշտարակները, ուստի հարազատները չեն կարող շատ մարդկանց հետ կապ հաստատել: Ճանապարհներ ու կամուրջներ են քանդվել, վնասը 100 միլիարդ դոլարի է հասնում։

«Սա պատմական չափերի ավերիչ աղետ է։ Մարդիկ, ում հետ ես խոսել եմ Հյուսիսային Կարոլինայի արևմտյան շրջաններում, ասում են, որ երբեք նման բան չեն տեսել»,- ասել է նահանգապետ Ռոյ Կուպերը: