Եմենը անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Թել Ավիվին և Էյլաթ նավահանգստին
Եմենի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է Թել Ավիվում և Էյլաթ նավահանգստի ռազմական օբյեկտներին անօդաչու թռչող սարքի հարվածի մասին:
Յահյա Սարին իր հայտարարության մեջ շեշտել է, որ հաջակցություն Պաղեստինի և Լիբանանի՝ Եմենի զինված ուժերը «Յաֆա» անօդաչու թռչող սարք են կիրառել Թել Ավիվում սիոնիստական ռազմական թիրախի վրա հարձակվելու համար։
Նա նաև հավելել է, որ Եմենի զինված ուժերը 4 Samad 4 անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարձակվել են նաև իսրայելական ռազմական օբյեկտների վրա՝ Ում էր-Ռաշրաշ շրջանում։
Սարին հայտնել է, որ երկու գործողությունները հաջողությամբ են իրականացվել։