Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» հետ մարտերում Իսրայելի Պաշտպանության բանակի զոհերի թիվը արագորեն աճում է, սակայն Իսրայելում այս տեղեկատվությունը թաքցնում են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հայտարարել է շարժման ներկայացուցիչ Մուհամմադ Աֆիֆը, գրում է EurAsia Daily-ն։
«Այսօր թշնամու ուժերի շրջանում զոհերի թիվը մեծ է, և լուրերը դրա մասին սկսեցին տարածվել, հայտնվեցին զանգվածային լրատվամիջոցներում։ Նրանք կարողացել են հաշվել իրենց կորուստները և չնայած բոլոր թաքցնելու փորձերին, որոնք սովորաբար իրականացնում են ռազմական գրաքննիչները՝ կապված ճակատային կորուստների հետ, սակայն այսօր դրանք դուրս են եկել նրանց վերահսկողությունից, և նրանք ստիպված են ընդունել, քանի որ կորուստները ակնհայտ են», — ասել է Աֆիֆը։
Ըստ Աֆիֆի՝ ամեն մի քանի րոպեն մեկ իսրայելական մամուլում հաղորդումներ են հայտնվում հյուսիսում տեղի ունեցած «խոշոր միջադեպի» մասին, որոնք վկայում են Իսրայելի պաշտպանության բանակի շարքերում սպանվածների և վիրավորների մասին։