Թուրքիան արգելափակել է մուտքը Discord հարթակ
Թուրքիան որոշել է արգելափակել Discord հարթակը երկրում, հայտարարել է արդարադատության նախարարության ղեկավար Յըլմազ Թունչը։
«Որոշում է կայացվել արգելափակել Discord սոցիալական մեդիա հարթակի մուտքը Թուրքիայում»,- հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը։
Նշենք, որ Discord-ը բազմակողմանի հաղորդակցման հարթակ է, որը նախատեսված է ինչպես խաղացողների, այնպես էլ համայնքների և բիզնեսի համար: