09 Հոտ
2024
17.2° c ԵՐԵՎԱՆ
15.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վիեննայում ներկայացվել են հայկական հոգևոր և աշխարհիկ երաժշտական ժառանգության նմուշները

Վիեննայում ներկայացվել են հայկական հոգևոր և աշխարհիկ երաժշտական ժառանգության նմուշները

Վիեննայի Երաժշտության և կատարողական Արվեստի համալսարանի, Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի համագործակցությամբ՝ Ավստրիայում Հայաստանի դեսպանության պատվո հովանու ներքո անցկացվող «Կոմիտաս» միջազգային գիտաժողովը հոկտեմբերի 8-ին ավարտվեց Հայաստանից ժամանած «Գեղարդ» երգչախմբի համերգով․ տեղեկանում ենք Ավստրիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։

««Յոզեֆ Հայդն» լեցուն սրահի բուռն ծափողջյուններով ուղեկցված համերգի ծրագրում հայկական հոգևոր և աշխարհիկ երաժշտական ժառանգության հայտնի ստեղծագործություններն էին՝ դասական և ժամանակակից մշակումներով», – ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: