
Անհնար է միաժամանակ ղեկավարել բանակը և մեկնել արտասահման․ Իսրայելի ՊԲ ԳՇ պետը չեղարկել է ԱՄՆ այցը
Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը չեղարկել է ԱՄՆ կատարելիք այցը՝ բանակի մարտական պատրաստականության բարձր մակարդակի ֆոնին։
Զամիրը պետք է հանդիպեր ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատարի և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահի հետ։ Կողմերը նախատեսում էին քննարկել ռազմական համագործակցությունը, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և անվտանգային այլ սպառնալիքներ։
Այնուամենայնիվ, Զամիրն ամերիկացի գործընկերներին հայտնել է, որ հաշվի առնելով ներկա իրավիճակն ու բոլոր ուղղություններով մարտական պատրաստականության բարձր մակարդակը՝ նպատակահարմար չի համարում լքել Իսրայելը և միջոցառումները ղեկավարել հեռավար կարգով։
«Անհնար է միաժամանակ ղեկավարել բանակը և թռչել արտասահման», – հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի բարձրաստիճան պաշտոնյան։
Ավելի վաղ Զամիրը բարձրացրել էր բանակի մարտական պատրաստականության մակարդակը և հրամայել հրամանատարներին մնալ իրենց պաշտոններում՝ Թիշրեյի տոնից առաջ, որը համարվում է զգայուն անվտանգային ժամանակահատված։


