20 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սթիվ Ուիթքոֆը մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ․ TACC

Սթիվ Ուիթքոֆը մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ․ TACC

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ չորեքշաբթի օրը Ռուսաստան այցելելու ծրագրերը հաստատվում են։ Այս մասին TACC-ին հայտնել է աղբյուրը։

«Այո՛, այցի ծրագրերը հաստատվում են»,- հայտնել է գործակալության աղբյուրը։

Միևնույն ժամանակ, TACC-ի զրուցակիցը չի հստակեցրել՝ արդյոք Սանկտ Պետերբուրգը կլինի Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպման վայրը։

Ավելի վաղ Axios պորտալի թղթակից Բարաք Ռավիդը հայտնել էր, որ Սթիվ Ուիթքոֆը հույս ունի այցելել Ռուսաստան և մտադիր է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Օսլոյում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ