20 Հոկ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որքան երկրի գլխավոր գերագույն խեղկատակը կամենա, այդքան էլ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. Գառնիկ Դանիելյան

Որքան երկրի գլխավոր գերագույն խեղկատակը կամենա, այդքան էլ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. Գառնիկ Դանիելյան

Որքան երկրի գլխավոր գերագույն խեղկատակը կհամարի, որ պետք է, այդքան էլ Ռոբերտ Քոչարյանը կմնա անազատության մեջ․ այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ավելի քան պարզ է, որ ՀՀ-ում որոշումները չեն կայացվում այն վայրերում, որտեղ պիտի կայացվեն, այդտեղից դուրս են կայացվում։ Ահավասիկ, դրա մասին բավականին խոսուն փաստեր կան, հենց ինքը՝ երկրի ղեկին ոչ բարով նստած մարդն է ասում՝ «ինչի այդպիսի դատավոր կա՞, որ իմ ասածը չանի», շրջափակում է դատարանները, այն դատարանները կամ դատավորները, որոնք այս կամ այն քաղաքական գործով արդարացման որոշում են կայացնում, ասում է՝ «հլը պիտի պատասխան տան, թե ինչի համար են այդ արդարացման որոշումները կայացրել»։ Ինքը նախօրոք արդեն վճիռները կայացնում է և ուղղորդում իրավապահ համակարգին»,- ասաց նա։

Նրա խոսքով՝խայտառակ գործեր են կարվում ընդդիմադիր գործիչների նկատմամբ․«Հիմա էլ հայտարարություն է անում, թե եթե կան բողոքներ, այդպիսի դեպքեր, թող իմ մեյլին ուղարկեն»։

Այսինքն, ըստ նախկին պատգամավորի, Փաշինյանը ևս մեկ անգամ փաստում է, որ այդ ինստանցիաները չեն գործում, դատարան չկա, դատախազություն չկա, քննչական մարմին չկա, որևէ մի օղակ չի աշխատում։

«Քանի՞ բացահայտում է արվել նույն ՏԻՄ ընտրությունների խայտառակ պատկերի մասին, որ ուղղակի ահաբեկում են մարդկանց, որոնք մասնակցում են ընտրություններին, ստիպում են թեկնածությունները հանել, սպառնում են ընտանիքների անդամներին, ո՞ր մի գործն է տեղից շարժվել»,- նշեց նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ