02 Հնս
2026
24° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԳՆ-ն զգուշացնում է չարձագանքել iMessage-ի միջոցով պետական գերատեսչությունների անունից ուղարկվող նամակներին

ՆԳՆ-ն զգուշացնում է չարձագանքել iMessage-ի միջոցով պետական գերատեսչությունների անունից ուղարկվող նամակներին

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ-ն հորդորում է չարձագանքել +63, +212 կամ այլ միջազգային հեռախոսային կոդերով համարներից iMessage-ի միջոցով ՀՀ ՆԳՆ-ի կամ պետական այլ գերատեսչությունների անունից ուղարկվող հաղորդագրություններին։

«Նման հաղորդագրությունները պարունակում են պետական մարմինների պաշտոնական կայքերին նմանվող ֆիշինգային հղումներ, որոնց միջոցով հանցավորները նպատակ են հետապնդում ձեռք բերել ձեր անձնական կամ բանկային տվյալները։

ՀՀ ՆԳՆ-ին պատկանում է roadpolice.am կայքը։ Այս հասցեն որևէ կերպ կրկնօրինակող այլ կայքերը (օրինակ՝ roadpolice. icu ) կեղծ են և որևէ առնչություն չունեն ՀՀ ՆԳՆ-ի հետ», – հիշեցնում են նախարարությունից։

Նման հաղորդագրություն ստանալու դեպքում անհրաժեշտ է՝

• չբացել հաղորդագրության մեջ նշված հղումները,

• ստուգել տեղեկատվությունը միայն պաշտոնական աղբյուրներից,

• չտրամադրել որևէ անձնական կամ բանկային տվյալ,

• անմիջապես արգելափակել ուղարկող հեռախոսահամարը և նշել այն որպես Spam/Junk։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026