
Բաքուն ու Վաշինգտոնը շուրջ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր են կնքել
Ադրբեջան-ԱՄՆ առաջին տնտեսական երկխոսության շրջանակում Բաքուն ու Վաշինգտոնը շուրջ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր են կնքել․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այդ փաստաթղթերից մեկն Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև «Կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման» մասին շրջանակային փաստաթուղթն է։
Համաձայնագրերը վերաբերում են նաև էներգետիկ, տրանսպորտային և տարանցիկ երթուղիներին, ավիացիային, ԱԲ-ին և թվային ենթակառուցվածքներին։


