02 Հնս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամեն կերպ ջանք է գործադրվում, որպեսզի իրենց կամքին ենթարկեցնեն Եկեղեցին և հեռացնեն Վեհափառ Հայրապետին․ Գարեգին Երկրորդ

Ամեն կերպ ջանք է գործադրվում, որպեսզի իրենց կամքին ենթարկեցնեն Եկեղեցին և հեռացնեն Վեհափառ Հայրապետին․ Գարեգին Երկրորդ

Եկեղեցին միշտ էլ պատրաստ է իր իրավունքները պաշտպանել և որևէ կերպ որևէ կառույցի և իշխանության թույլ չտալ, որ միջամտի Եկեղեցու ներքին կյանքին և փորձի Եկեղեցին ենթարկեցնել իր կամքին այսօր խմբագիրների հետ զրույցում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

«Մեր և մեր եկեղեցականաց կեցվածքն ու դիրքորոշումը շատ ամուր է և հստակ։ Եկեղեցու այս դիրքորոշումն ի սեր ժողովրդի է»,-ասել է նա։

Վեհափառի խոսքով՝ Եկեղեցու նկատմամբ, անշուշտ, հարուցված են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ։

«Ամեն կերպ ջանք է գործադրվում, որպեսզի իրենց կամքին ենթարկեցնեն Եկեղեցին և հեռացնեն ու ձերբակալեն Վեհափառ Հայրապետին։ Եթե այդ նպատակի իրագործման համար նման գործողության դիմեն՝ ձերբակալեն Հայոց Հայրապետին, անշուշտ, մենք պիտի ենթարկվենք գործող օրենքին։ Իսկ եթե անարդար է, բնականաբար բոլոր միջոցները պետք է կիրառենք, որպեսզի արդարությունը հաղթի։

Եթե չհաջողեցինք, ինչպես մեր մյուս հոգևորականների պարագայում է, մենք նույնպես պատրաստ ենք այդ հանձնառությամբ կրելու այդ անարդար պատիժն ու որոշումը։ Բայց հավատարիմ ենք մնալու մեր սրբազան ուխտին, մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին, հավատարիմ Եկեղեցու ինքնավարության պաշտպանությանը»,- հավելել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Ըստ Վեհափառի՝ այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրել․ Եկեղեցին ունի իր կանոնները, և Հայոց Հայրապետի պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության, որևէ անձի և կառույցի տնօրինման։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026