
Կոբախիձեն չի բացառել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծին Հայաստանի միանալու հնարավորությունը
Վրաստանը չի բացառում Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղային նախագծին Հայաստանի միանալու հնարավորությունը և պատրաստ է խորացնել համագործակցությունը Երևանի հետ տարանցիկ ոլորտում․ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն ԲԹԿ նոր երկաթուղային գծի բացման արարողությունից հետո։
Նրա խոսքով՝ Թբիլիսին մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցությանը տարածաշրջանի տրանսպորտային և տարանցիկ գործառույթների զարգացման գործում։
Երբ մենք խոսում ենք Վրաստանի տրանսպորտային և տարանցիկ գործառույթների զարգացման մասին, Հայաստանը զգալի ուշադրության է արժանանում։ Մենք պատրաստ ենք հնարավորինս խորացնել համագործակցությունն ու գործընկերությունը մեր հայ ընկերների հետ, այդ թվում՝ տարանցիկ գործառույթների զարգացման գործում», – նշել է Կոբախիձեն։
Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծին Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ նման տարբերակ հնարավոր է։


