06 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան Հայաստանի իշխանությունների կողմից ժողովրդավարության դեմ հանցագործություն կատարելու փորձեր է տեսնում. պաշտոնական հայտարարություններն՝ ամփոփ

Մոսկվան Հայաստանի իշխանությունների կողմից ժողովրդավարության դեմ հանցագործություն կատարելու փորձեր է տեսնում. պաշտոնական հայտարարություններն՝ ամփոփ

Մոսկվան ակնկալում է, որ ընտրություններին նախապատրաստվելիս Հայաստանը կհետևի ժողովրդավարական ընթացակարգերին «ոչ թե խոսքերով, այլ՝ գործերով»․ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ եթե հակադեմոկրատական սցենարն իրականանա Հայաստանում, դա կասկածի տակ կդնի ընտրական գործընթացի ընդհանուր օրինականությունը։

«Եթե այս հակադեմոկրատական սցենարը իրականանա, և որոշում կայացվի ընդդիմադիր կուսակցություններին ընտրություններին չմասնակցելու մասին, ապա Հայաստանի քաղաքացիները կզրկվեն իրենց երկրի ապագան ընտրելու իրավունքից, ինչը, համապատասխանաբար, կասկածի տակ կդնի ընտրական գործընթացի ընդհանուր օրինականությունը», – նշել է Զախարովան։

Մոսկվան տեսնում է Հայաստանի իշխանությունների կողմից ժողովրդավարության դեմ հանցագործություն կատարելու փորձեր՝ ընդդիմադիր կուսակցություններին ընտրություններից զրկելով։

Մեկնաբանելով Հայաստանի՝ դեպի Եվրամիություն քայլը, Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը նշել է, որ Երևանը մնում է Ռուսաստանի դաշնակից և ռազմավարական գործընկեր, սակայն կան բացարձակապես օրինական հարցեր։

Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելիս Հայաստանի կորուստները կկազմեն ՀՆԱ-ի տասնյակ տոկոսները։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու մեջ որևէ անսովոր բան չի տեսնում՝ նշելով, որ ԱՄՆ-ն նաև բացահայտորեն աջակցել է Հունգարիայի նախկին վարչապետին։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությունները չեն համարվի օրինական, քանի որ երկրի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է վերացնել իր բոլոր մրցակիցներին։

«Փաշինյանը սխալվել է և հիմա փորձում է վերացնել իր բոլոր մրցակիցներին ընտրություններում։ Նման ընտրություններն, ակնհայտորեն, չեն համարվի օրինական։ Նույնիսկ Վաշինգտոնն ու Բրյուսելը չեն ներում նման գործողությունները», – գրել է նա X-ում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026