
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվեց 1 ամսով․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց մեղադրանքի կողմի միջնորդությունը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ավելի քան 200 միլիոն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի և նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանի, «Երևան մոլ» առևտրի կենտրոնի նախկին փոխտնօրեն Հարություն Թադևոսյանի նկատմամբ։


