
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թրամփի հետ առանձին հանդիպման հավանականությունը մեծ է․ Էրդողան
Նախատեսվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմառդեմ հանդիպումը․ այս մասին լրագրողներին ասել է անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Դոնալդ Թրամփի հետ առանձին հանդիպման հավանականությունը մեծ է», – նշել է թուրք առաջնորդը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 7-8-ը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։


