24 Հնս
2026
19° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության կաթնամթերքի արտադրությունը

Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության կաթնամթերքի արտադրությունը

«ԴԻԼԻ» ապրանքանիշի պանիրների, թթվասերի և յոգուրտների մեջ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր ու բորբոսասնկեր են հայտնաբերվել։  Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. հայտնում են  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ԴԻԼԻ» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։

Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ նմուշները չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Մասնավորապես՝ փորձաքննության ներկայացված «Պանիր Մոցարելլա», «Պանիր Բուրատտա», «Պանիր Գաուդա» արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), «Թթվասեր» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ, խմորասնկեր, բորբոսասնկեր, «Յոգուրտ դեղձի», «Յոգուրտ ելակի» արտադրատեսակների նմուշները խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին»,- ասված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026