24 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սկեսրոջ հետքերով․ արքայադուստր Քեյթը՝ Լեդի Դիի ոճի երկրպագուն

Սկեսրոջ հետքերով․ արքայադուստր Քեյթը՝ Լեդի Դիի ոճի երկրպագուն

Երբ Ուելսի արքայադուստր Քեյթը դադարեցրեց համագործակցությունն իր վաղեմի օգնական Նատաշա Արչերի հետ, բրիտանական թագավորական ընտանիքի կյանքին հետևողները կանխատեսում էին, որ արքայադստեր զգեստապահարանում ոճային փոփոխություններ կլինեն․ գրում է Daily Mail-ը։

38-ամյա Արչերը 2010-2025 թվականներին զբաղեցրել է Ուելսի արքայադստեր ավագ անձնական օգնականի պաշտոնը։ Նա Քեյթի ամենավստահելի անձանցից մեկն էր, և թեև երբեք պաշտոնապես չի հայտարարվել, որ նա արքայադստեր ոճաբանն է, ասում են՝ Արչերը զգալի դեր է ունեցել նրա զգեստապահարանի ընտրության հարցում։

Նորաձևության փորձագետները հաճախ խոսում էին նրանց համատեղ ոճային էվոլյուցիայի մասին՝ նշելով, որ Արչերի սերը դասական ուղիղ զգեստների, գծավոր վերնաշապիկների և օձիքով բլուզների նկատմամբ հաճախ իր արտացոլումն էր գտնում նաև արքայադստեր հագուստի ընտրության մեջ։

Արչերի հեռանալուց հետո, սակայն, Քեթրինի ոճում սկսել է նկատվել նոր, ավելի հեռավոր ազդեցություն։ Նորաձևության մասնագետները նկատել են, որ Քեթրինը զգեստապահարանի ընտրության հարցում, կարծես, սկսել է ոգեշնչվել Ուելսի նախկին արքայադստեր՝ Լեդի Դիանայի ոճից։

Արքայադուստր Դիանան վերափոխեց թագավորական նորաձևությունը՝ համադրելով նրբագեղությունն ու հասանելիությունը: Նրա շնորհիվ նորաձև դարձան նրբագեղ և կոկիկ կարված կոստյումները, ինչպես նաև համարձակ երեկոյան զգեստները։ Նա իր ազդեցությունն էր թողնում թե՛ դիզայներների, թե՛ իր երկրպագուների վրա ամբողջ աշխարհում։

Վերջին ամիսներին արքայադուստր Քեյթի ոճում Լեդի Դիանայի ոճին այնքան նմանություններ են նկատվում, որ դժվար է դա պարզապես պատահականություն համարել։

Ստորև ֆոտոշարքով ներկայացնում ենք երկու արքայադուստրերի ոճային նմանությունները․

Ընտրություն 2026   Ընտրություն 2026