24 Հնս
2026
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անօրինական գործընթացները շարունակվելու են․ Աբրահամյան

Անօրինական գործընթացները շարունակվելու են․ Աբրահամյան

Իշխանությունը, ընդդիմության հնարավոր համախմբումը վիժեցնելու, քաղաքական ակտիվությունը նվազեցնելու և ուժի ցուցադրությունն ընդգծելու նպատակով, քաղաքական դաշտում անընդհատ ապօրինի միջամտությունների է դիմելու. գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այսօր կալանավորեցին Ավետիք Չալաբյանին, մեկ օր առաջ խուզարկում էին Իշխան Սաղաթելյանի տունը, դրանից առաջ էլ նրանց ճանապարհին Դավիթ Ղազինյանն էր, և այլն։

Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, որպես կազմակերպված միավոր չի գործել և ռեժիմի համար առարկայական խնդիրներ չի առաջացրել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են»,- գրել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026