24 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կխաղամ, քանի դեռ կարող եմ. Մեսսին՝ կարիերան շարունակելու մասին

Կխաղամ, քանի դեռ կարող եմ. Մեսսին՝ կարիերան շարունակելու մասին

Արգենտինայի հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին առայժմ չի ցանկանում խոսել 2030 թվականի աշխարհի առաջնությանը հնարավոր մասնակցության մասին․ գրում է Sport.es-ը։

Հունիսի 24-ին 39-ամյակը տոնած Մեսսին շարունակում է ելույթ ունենալ ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում, որի հետ գործող պայմանագիր ունի մինչև 2028 թվականը։

Ապագայի ծրագրերի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ աշխարհի չեմպիոնը նշել է, որ դեռևս պատրաստվում է շարունակել կարիերան այնքան ժամանակ, քանի դեռ ի վիճակի կլինի բարձր մակարդակով խաղալ և օգտակար լինել թիմին։

«Ես դեռ որոշ ժամանակ կխաղամ, քանի դեռ կարող եմ լավագույնս հանդես գալ, լավ ֆիզիկական վիճակում լինել, մրցակցել և օգնել թիմակիցներիս»,- ասել է Մեսսին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026