
Բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք․ պետությանը պատճառվել է 254 մլն դրամի վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2026 թ-ի հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում թվային գործիքների, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու 114 դեպք․ տեղեկանում ենք տեսչական մարմնից։
«Դրանցից 24-ը հայտնաբերվել է ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերություններում իրականացված ստուգումներից հետո, իսկ 90-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների շրջանակներում։
114 դեպքով հայտնաբերված ոչ մետաղական օգտակար հանածոների ապօրինի արդյունահանված և թաքցված ծավալը կազմել է 11.744.571.8խմ։ Միայն 90 դեպքով Տեսչական մարմնի կողմից հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 254.458.029.2 ՀՀ դրամ։
Վերոնշյալ բոլոր դեպքերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններ՝ հետագա ընթացքն ապահովելու համար»,- ասված է հաղորդագրությունում։


