
Գիշերը Նոր Նորքում հրդեհ է եղել
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում. գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 03:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գործող «Պալաս» առևտրի կենտրոնում։
Դեպքի վայր են ժամանել Երևանի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։ Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված առևտրի կենտրոնի տաղավարներում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն առևտրի կենտրոնին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս»,- նշում է լրատվամիջոցը։


