03 Նոյ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն «գաղտնի» հարվածել է Իրանին․ ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ն «գաղտնի» հարվածել է Իրանին․ ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հարավային ափերի մոտ գտնվող Քեշմ կղզուն. այս մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում են The Wall Street Journal-ը (WSJ) ու CNN-ը։

WSJ-ն ընդգծում է, որ Միացյալ Նահանգներն արդեն մի քանի ամիս է «գաղտնի» կետային հարվածներ է հասցնում Իրանին, ինչը հետո պաշտոնապես չեն հաստատում: CNN-ի զրուցակիցը պարզաբանել է, որ ամերիկյան իշխանությունը միտումնավոր է թաքցնում հարձակումների մասին տեղեկատվությունը։

Պարբերականների աղբյուրները ճշգրտել են, որ այս անգամ թիրախ են դարձել Հորմուզի նեղուցում նավերի ուղղությամբ հրթիռների արձակման կայանները։

Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը X-ում գրել է, որ նոյեմբերի 2-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Քեշմ կղզուց հրթիռ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան թռչող սարքի ուղղությամբ: Լրագրողին ամերիկացի պաշտոնյաներից մեկը հայտնել է նաև, որ ամերիկյան կործանիչը ոչնչացրել է նաև «երկիր-օդ» դասի հրթիռային կայանքը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ